Հայ ժողովրդական ասացվածքի համաձայն՝«Տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի»։ Նույն ընկալումը տեսնում ենք Հայաստան աշխարհի թագավորների ու թագուհիների գործունեության տրամաբանությսն մեջ։ Թագուհիները, երկրի «ներսի պատի» դերը կատարելով, հաճախ մնացել են չնկատված կամ տեղ չեն գտել հիշատակարաններում։
Ուսումնական հետազոտության գաղափարը առաջացել էր Հայ ականավոր թագուհիները. նախագիծը մեկնարկելիս։ Հետազոտական աշխատանքը, որպես նախագծի զարգացում, նախատեսվում է իրականացնել բազմակողմանի, երկարաժամկետ ուսումնասիրություն։ Աշխատանքում ներգրավված են տարբեր մասնագիտական խմբեր։

Նպատակը՝

  • Ճանաչել և ճանաչելի դարձնել հայոց թագուհիներին. իրենց ներդրումը երկրի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում
  • Ուսումնասիրել թագավորական պալատի կենցաղավարությունը, հանդերձանքը…

Խնդիրները՝

  • Ուսումնասիրել և համադրել պատմական մի քանի սկզբնաղբյուրներ
  • Վերակառուցել պատմական ժամանակահատվածը թատերական ներկայացմամբ՝ կերպարներ, հանդերձանք, կենցաղ
  • Հավաքված ուսումնական նյութերի՝ տեսանյութ, ֆոտո, ֆիլմ, տեքստ թվայնացում

Հետազոտական խմբեր՝

Հետազոտության ուղղությունները՝

  • Պատմագիտական աղբյուրներ հայոց թագուհիների մասին
  • Հայոց թագուհիների հանդերձանքը
  • Հայոց թագուհիների  հոգեկերտվածքի ուսումնասիրում
  • Թատերական ներկայացում՝ լուսանկարչի օբյեկտիվից
  • Տեղանքի ընտրության ճշգրտում զբոսավարների մասնակցությամբ
  • Պատմության վերակառուցում (տարածք, կերպարներ, կենցաղ, ….
  • Ներկայացման երաժշտության, պարերի և թատերականացված ծեսի ընտրություն
  • Ուսումնական նյութերի թարգմանություններ
  • Հետազոտական ընթացքի անոնսների ստեղծում
  • Հայոց թագուհիները. ուսումնական-հետազոտական նախագծի թվայնացում, ուսումնական նյութի ստեղծում
  • Հանդիպումներ, քննարկումներ …

Ընթացք/ քայլեր՝

  • Պատմագիտական աղբյուրների հայթհայթում, ուսումնասիրում, համադրում՝ 1, 2
  • Ֆիլմի դիտում, քննարկում Ֆիլմադարան ակումբում՝ 1, 2
  • Պալատական, թագավորական հանդերձանքի հետազոտոմ, գծագրում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի արքունական հոգեբանության ուսումնասիրում՝ այստեղ
  • Ուսումնական նյութերի թարգմանություն՝ այստեղ
  • Ուսումնական նյութի ձայնագրում՝ 1/հայերեն/, 2/անգլերեն/, 3/ռուսերեն/
  • Պալատական կենցաղի, սպասքի ուսումնասիրում, վերակառուցում՝ այստեղ
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցման համար համապատասխան տեղանքի ընտրություն
  • Պատմական ժամանակահատվածի վերակառուցում՝ թատերական ներկայացմամբ
  • Տեսաֆիլմի նկարահանում, ստեղծում
  • Ուսումնական նյութերի թվայնացում, ներկայացում

Ուսումնական հետազոտության պատմական կերպարներ՝

Ճամփորդություններ՝

Արդյունք՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում և թվայնացում
  • Պատմական դրվագի թատերականացված բեմադրում
  • Ֆիլմի ստեղծում

Աղբյուրներ՝

Գրականություն՝

  • Չամչյան Մ․, Հայոց պատմություն, հ․ Ա, Վենետիկ, 1784 (Ե․, 1985)
  • Հարությունյան Հ․ Ա․, Հայաստանը Արշակունիների ժամանակ․ Ե․, 1945
  • Հրանդ Ք․ Արմեն, Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958
  • Մանանդյան Հ․, Երկեր, հ․ Բ, Ե․, 1978
  • Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ․), հ․ II, Ե․, 1984
  • Հարությունյան Բ․, Հայոց արքունիքի դերը Հայոց եկեղեցու անկախացման գործում, տե՛ս Հայոց եկեղեցի և պետություն (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե․, 2000
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, Կ. Պոլիս, 1912 /Էջմիածին, 2001/
  • Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ․), հ․ III Ե․, 1984
  • Տեր-Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, հ. Ա-Բ, Ե., 2007
  • Միքայելյան Գ., Կիլիկիայի հայկական պետության պատմություն, Ե., 2007

Առաջին փուլ

Ուսումնական առաջին շրջանի ընթացքում /2022-2023/ նախագծի շրջանակում հետազոտական խմբերում իրականացվել են հետևյալ ուսումնասիրությունները՝

ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ