Նախորդ ճամփորդությունը՝ այստեղ

Հոկտեմբերի 26-ին քոլեջի ուսանողները մեկնարկեցին ուսումնական արտագնա պարապմունքների հերթական ուղղությունները՝ Էրեբունի և Թեյշեբաինի ուրարտական հուշարձաններ…
Ինչպես նախորդ ճամփորդությունների ժամանակ այնպես էլ այս անգամ իր մասնագիտական փորձառությունն է իրականացնում քոլեջի զբոսաշրջություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողնորից Էլեն Ասատրյանը՝
Առաջին խումբ
Երկրորդ խումբ
Երրորդ խումբ

Այս ճամփորդությունը տարբերվում էր նրանով, որ կարևոր ու հետաքրրքիր նորությունների ու փոփոխությունների ականատես եղանք ուրարտական հնավայր-արգելոց այցելության ընթացքում… խոսքը վերաբերում է Թեյշեբաինի /Կարմիր բլուր/ հնավարի մասին:
Արդեն տևական ժամանակ է ինչ մեկնարկել են ուրատական աղյուսի արտադրման աշխատանքերը … եթե չես այցելել ապա անպայման գնա Կարմիր բլուր հնավայր:
Ինչպես հնավայրում այցելության ընթացքում տեղեկացանք նոյեմբերին կմեկնարկի արդեն իսկ արտադրված աղյուսից երկու մետր բարձրությամբ պարիսպի կառուցումը, որը տեսնելը պետք չէ բաց թողնել…
Հաջորդ, բավականին կարևոր նորությունը Կարմիր բլուր հնավայրում Անտրոպոգենեզ գիտակրթական հարթակի հետ համատեղ անցկացված հետաքրքիր փորձառությունն է, որի ընթացքում ցուցադրել են թե ինչպես են բրոնզեդարյան և երկաթեդարյան ժամանակաշրջաններում տեղափոխել ամրոցներ կառուցելու համար ընտրված քարերը։
Քոլեջի ուսանողների փորձերը՝ այստեղ
Կարմիր բլուրում սպասվող առաջիկա նորությունները՝ այստեղ

Էքսպերիմենտալ էր նաև Էրեբունի ամրոցում իրականացրած խենթությունը, որի նպատակն էր փորձել վերդառնալ մ. թ. ա. 782 թվական՝ Էրեբունի քաղաքի կառուցում, Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրություն…


Դերերում՝
Էդմոնդ Մանուկյան -Արգիշտի Առաջին
1.2 կուրս — ուրարտական բանակ

Օպերատորներ՝
Գայանե Սարգսյան
Էլեն Ասատրյան

Ռեժիսոր՝
Հեղինե Խալաթյան

Տեսանյութը՝ Լաուրա Ենգիբարյան